Beeline-ը Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին


Beeline-ը Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին

  • 21-10-2020 13:54:17   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական բջջային և ֆիքսված ցանցերի, ինչպես նաև դեպի ՀՀ Beeline-ի բջջային ցանց ելքային զանգերի համար։
 
Ընկերությունը նաև 0 դրամ/րոպե սակագին է սահմանում Հայաստանի Հանրապետությունից, Beeline-ի բոլոր բջջային համարներից, դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար։
 
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ