ԱՄՆ-ը մտադիր է իր զորքերը Ռուսաստանի սահմաններին ավելի մոտ տեղավորել


ԱՄՆ-ը մտադիր է իր զորքերը Ռուսաստանի սահմաններին ավելի մոտ տեղավորել

  • 21-10-2020 15:45:21   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
ԱՄՆ-ը քննարկում է իր զորքերը Գերմանիայից Ռուսաստանի սահմաններին ավելի մոտ տեղափոխելու տարբերակները՝ Բուլղարիա, Ռումինիա և Բալթյան երկրներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական շրջանակների աղբյուրին:
 
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է իր երկրորդ զրահատանկային գունդը Գերմանիայից տեղափոխել այլ երկիր՝ ավելի մոտ Ռուսաստանին:
 
Նախատեսվում է Գերմանիայից դուրս բերել այնտեղ տեղակայված շուրջ 11,9 հազար զորք, ինչպես նաև Բելգիա տեղափոխել ԱՄՆ եվրոպական հրամանատարության շտաբը:
 
Հունիսի սկզբին Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկինն ասել էր, թե հույս ունի, որ շուտով ԱՄՆ զորքերը Գերմանիայից կտեղափոխվեն Լեհաստան: Ավելի վաղ Անջեյ Դուդան բազմիցս խնդրել էր Պենտագոնին՝ ավելացնել իր ռազմական ներկայությունը հանրապետությունում և նույնիսկ խոստացել էր երկու միլիարդ դոլար տրամադրել «Ֆորտ Թրամփ» կոչվող բազան կառուցելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play