ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է նախագիծը


ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է նախագիծը

  • 21-10-2020 17:37:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 74 պատգամավոր: 
 
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթեցման ժամանակահատվածում պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է չվերաձևակերպել մինչև օրենքի ընդունումն արդեն իսկ ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները: «Եթե չունենանք նման կարգավորում, նշանակում է նախկինում ԱԱՀ-ից պակասեցված գումարները պետք է վերականգնվեն և նույն գումարի չափով պետք է պարտավորություն առաջանա, և այդ մասով խնդիրը լուծած չենք լինի, քանի որ այդ ապրանքների հանձնման գործընթացը կծանրաբենռվեր հարկերով: Այդ հիմնավորմամբ առաջարկն ընդունվել է»,- ասաց նա:
 
Փոխնախարարն ասաց, որ ընդունվել է նաև Բաբկեն Թունյանի ևս առաջարկ՝ պետական կառավարման մարմնի ցանկը լրացնելու վերաբերյալ: Խոսքը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասին է, որում գործում են այնպիսի միավորներ, որոնք ստանում են ռազմական դրության տրամաբանությանը համապատասխան ակտիվներ: 
 
Կառավարությունն էլ, ըստ Պողոսյանի, առաջարկել է այդ ցանկում ավելացնել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 
 
Նշենք՝ նախագծով Կառավարությունն առաջարկել է ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքներն ազատել հարկային պարտավորություններից: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play