Ոչ մի րոպե հանգիստ չեն ունենալու. Լենա Նազարյանի գրառումը

22-10-2020 10:36:11   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Մանուկյանի գրառումն այն մասին, որ «ևս մեկ կանադական կապ է պարզվել մահաբեր զենքի հետ»:
 
«Ոչ մի րոպե հանգիստ չեն ունենալու:
 
Էդգար Մանուկյան
Ուրեմն, ի՞նչ է պարզվում: Թուրքական «Բայրաքթար» դրոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ, որն արտադրվում է կանադական Bombardier ընկերության ավստրիական BRP Rotax կոչվող դուստր ձեռնարկությունում:
 
Այն ամենը, ինչ պետք է իմանալ, ովքեր են զինում թուրք-ադրբեջանական ավազակապետությունը: Ոչինչ, մենք մեր սխալը մեր ձեռքով կուղղենք: Իշխող լիբերալ կուսակցության ոչ մի երեսփոխան ոչ մի հանգիստ վայրկյան չպետք է ունենա, մենք հաշիվ ունենք իրենցից պահանջելու և ուրբաթ օրը դա անելու ենք Օտտավայում»,- ասված է գրառման մեջ: 
 
ՀՀ ԱԺ փոխնախագահ 
Մանուկյան Ուրեմն,
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 117 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար