Հայաստանի երկու ըմբիշներ արծաթե եւ բրոնզե մեդալների<br /> արժանացան Եվրոպայի առաջնությունում<br />


Հայաստանի երկու ըմբիշներ արծաթե եւ բրոնզե մեդալների
արժանացան Եվրոպայի առաջնությունում

  • 01-04-2009 17:20:00   | Լիտվա  |  Սպորտ
ՎԻԼՆՅՈՒՍ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վիլնյուսում անցկացվող Եվրոպայի ազատ ըմշամարտի առաջնությունում ոսկե մեդալի համար եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը (Երեւան) պարտվեց Ալի Իսահին (Ադրբեջան), գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանի մեկ այլ պատվիրակ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ, Վանաձոր) 3-րդ տեղի համար պայքարում մաքուր հաղթանակ տոնեց Ռոման Դերմենջայի (Մոլդովա) նկատմամբ եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Իսկ 55 կգ քաշային Միհրան Չաբարյանը (Երեւան) 3-րդ տեղի համար գոտեմարտում զիջեց Ռադոսլավ Վելիկովին (Բուլղարիա) եւ մրցանակակիր չդարձավ: Ապրիլի 1-ին մրցակարգ կելնեն Արթուր Առաքելը (60 կգ, Երեւան), Սուրեն Մարկոսյանը (70 կգ, Գառնի) եւ Էդգար Ենոքյանը (96 կգ, Երեւան): Առանջնությանը մասնակցում են 39 երկրների պատվիրակներ:
Նոյյան տապան  -   Սպորտ