ԵՊՀ-ում որոշել են առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգել մեկ շաբաթով

22-10-2020 15:25:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանի պետական համալսարանն այսօր գիտխորհրդի նիստում որոշել է 2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
 «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
 
Այսօր առավել, քան երբևէ, կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր դիրքում ամուր և տոկուն լինենք և կատարենք մեր պարտքը, չընկրկենք ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ թիկունքում՝ հատկապես կրթվելու մեր իրավունքն իրացնելիս։ 
 
ԵՊՀ գիտական խորհուրդը, հաշվի առնելով «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի» 3.1. և 3.2. կետերով սահմանված ընթացիկ քննությունների անցկացման պահանջը և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կողմից 2020 թ. սեպտեմբեր 27-ի 1586 - Ն որոշումը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին, ինչպես նաև դիտարկելով այդ իրավիճակով պայմանավորված ուսանողության մի հատվածի անմիջական մասնակցությունը պատերազմական գործողություններին (այդ թվում՝ կամավորական աշխատանքների կատարումը, բնակությունը սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում), որոշել է.
 
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգել մեկ շաբաթով, և ընթացիկ քննու­թյուններն իրականացնել նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակա­հատ­վածում:
Հնարավորություն տալ կրթական ծրագրեր իրականացնող ստորա­բաժա­նումներին կրճատելու ընթացիկ քննությունների քանակը՝ հասցնելով նվազագույնը երեքի (վերոնշյալալ կարգի 2.7. կետ):
Պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող, Արցախում կամավորական աշխատանք կատարող, սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում բնակվող ուսանող­ներին հնարավորություն տալ հանձնելու ընթացիկ քննություններն իրենց համար սահմանված ժամկետում՝ հիմք ընդունելով նրանց դիմումը»,- ասված է մայր բուհի տարածած հայտարարության մեջ:
իրացնելիս։    ԵՊՀ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 121 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար