Ես քո մայրը չեմ և ոչ էլ տատիկդ, բայց հավատա, աղոթում և սպասում եմ քո Հաղթանակած վերադարձին. նամակ զինվորին

23-10-2020 13:02:07   | Հայաստան  |  Հասարակություն



                                                                                     
Բարև, իմ թանկագին Զինվոր տղա..
 
Գիտեմ,  հիմա Դու ծանր փորձությունների միջով ես անցնում, գիտեմ,  որ հոգնել ես, որ կուզենայիր Խաղաղություն լիներ...գիտեմ, շա՜տ բան գիտեմ  Քո
  երազանքների մասին...Բայց և գիտեմ, որ Քո ոգին մարտական է,  որ Դու  Քաջ Հայկի և  Վահագնի  սերնդից ես, և  պատրաստ ես դիմակայելու նենգ թշնամուն:
Ներիր մեզ՝  մեծերիս, որ Քեզ համար հեշտ կյանք չստեղծեցինք, բայց Դու շատ լավ գիտես, թե  թշնամին  ինչ նենգ է եղել և միշտ պատրաստ է եղել կուլ տալու մեզ...  Սակայն  նրանք դեռ  ՔԵ՛Զ չէին ճանաչել...
 Երեկ Դու  դեռ մանուկ էիր, այսօր տղամարդ ես, իմ քաջ պաշտպան, իմ հերոս տղա...Ես քո մայրը չեմ և ոչ էլ տատիկդ, բայց հավատա, նրանց նման ամեն պահի աղոթում  և սպասում եմ քո Հաղթանակած վերադարձին: 
Հավատա՛ տղաս, Աստված մե՛զ հետ է, քանզի մեր գործն արդար է; Ամու՛ր մնա,   իմ քաջ  Զինվոր և Հավատա, որ շուտով, շատ շուտով Հաղթանակած տուն ես վերադառնալու, և որ Քեզ անթիվ, անհամար սպասողներ ունես, որոնց մեջ է նաև այն անուշիկ
աղջիկը, ում հազիվ հասցրիր շշնջալ՝  ՛՛ՍՊԱՍԻՐ ԻՆՁ՛՛...
Վստահ եղիր, որ  մեր Բանակն անպարտելի է, որովհետև ունի Քեզ նման արծիվ զինվորներ:
Հիշի՛ր   տղաս,  հանձին մեր ժողովրդի, Դու ամուր թիկունք ունես,   ովքեր սրտի տրոփյունով  սպասում են Քեզ...
Սիրում եմ քեզ, բալիկս և ամուր - ամուր գրկում...
ՀԱՂԹԵԼՈՒ  ենք։
 
ֆբ օգտատեր
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 251 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար