«Ճակատագրական պահերին մեր ինքնապաշտպանական բնազը վերածվում է գերուժի». Ռուբեն Էլբակյան
23-10-2020 14:31:23 | Հայաստան | Հարցազրույցներ
Հայաստանի ներուժը, Թուրքիայի նկրտումները, արվեստի ուժն ու քաղաքականությունը։ Այս թեմաների շուրջ է մեր զրույցը ֆրանսիաբնակ հանրահայտ տենոր ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ։
-Երեք միլիոնանոց Հայաստանը պայքարում է գերտերության դեմ։ Ըստ Ձեզ՝ առանցքում հայ-ադրբեջանական համակարտությու՞նն է, Թուրքիայի նկրտումնե՞րը, թե՞ մեր փոքր ու մեծ երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում։
-Թուրքիան գերտերություն չի համարվում, քանի որ այդ երկրի տնտեսությունը կախված է Ամերիկայի և Եվրոհամայնքի ներդրումներից։ Թուրքիայի վաղեմի երազանքն է՝ վերջնականապես վերացնել Հայաստանը։ Որոշ Արևմտյան երկներ՝ թե՛ 1915-ին, թե՛ այսօր աշխատում են նունն ուղղությամբ՝ թուրքերի ձեռամբ։ Ռուսական կայսրությունը ստեղծեց Արևելյան Հայաստան՝ ստանձնելով Առաջին քրիստոնյա երկրի պաշտպանության Սուրբ պարտականությունը։ Թերևս, ռուս թագավորները չէին մոռացել, որ քրիստոնեության մուտքը Ռուսաստան իրականացել է Աննա Բյուզանդացու շնորհիվ, ով Բյուզանդիայի թագավոր հայազգի կայսեր Բարսեղ Բ-ի քույրն էր։ Ցավոք, բոլշևիկները ստորաբար բաժանեցին հայկական հողերը։ Այսօրվա իրականությունը լենինյան և ստալինյան դավադիր քաղաքականության հետևանքն է։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված փոքրաթիվ մեր ազգի ներուժը։ Դրսի՞ց ինչպես է ընկալվում մեր պայքարը։
-Մենք ընտրյալ ազգ ենք և ճակատագրական պահերին մեր ինքնապաշտպանական բնազը վերածվում է գերուժի։ Դրսի հանրությանը հիացնում է մեր երիտասարդ զինվորների մարտական ոգին, ոգի, որ մեր թշնամիները չեն կարող գնել ոչ մի գնով։
-Մի պահ թվում էր տարանջատում կա Հայաստանի և Սփյուռքի միջև, հիմա տեսնում ենք բոլորվին ուրիշ պատկեր։ Փակված փողոցներ, բողոքի ակցիաներ, պահանջներ․․․ Ի՞նչ տրամարդութուններ են տիրում ֆրանսիայի հայ համայնքում։ Առհասարկ, ի՞նչ կարող են անել աշխարհասփյուռ հայերը։
-Ֆրանսիայի հայ համայնքը շատ ակտիվ է, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին տրամադրվող մարդասիրական օգնությանը։ Ցավոք, քաղաքական դաշտում մեծ ազդեցություն չունեն։ Ինչպես տեսնում եք, նախագահ Մակրոնը բացի հայամետ կոչերից մինչ օրս ոչ մի ստույգ ճնշում չի կիրառում Թուրքիայի դեմ, անգամ տնտեսական պատժամիջոց կիրառելու որոշում չի ընդունվել։ Ինչ վերաբերում է աշխարհասփյուռ հայերին, նրանք անում են և կանեն հնարավորն ու անհնարը, քանզի դա նաև իրենց գոյատևման խնդիրն է։ Առանց Մայր Հայաստանի հայը գոյություն ունենալ չի կարող։ Սա համազգային կենաց մահու կռիվ է։
-ինչու՞մ ենք թերացել, ի՞նչ պետք է անեինք, երբ հարաբերական անդորր էր։
-Պետք է միասնական լինել, հատկապես, երբ հարաբերական անդորր է։ Տաղանդավոր ազգ ենք, բայց այս առումով թերանում ենք։
-Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը Հայաստանին ագրեսոր էր անվանել։ Մամուլից տեղեկացանք Ձեր պատասխանի մասին։ Կարծում եք՝ տեղ հասե՞լ է Ձեր հակադարձումը։
-Հույս ունեմ, քանի որ շատ է տարածվել սոցացերում։ Ինձ համար ցավալի էր տեսնել հատկապես այն, որ նրա կինը՝ Աննա Նետրեբկոն հավանել էր գրառումը, որպես պրիմադոննա, նա պետք է գոնե չեզոք մնար ու չարձագանքեր ամուսնու այս չափազանց տգեղ զրպարտոթյանը։
- 2004-ին Ֆրանսիայում Սենատի կայացած Ձեր մենահամերգին հիրավիրված է եղել նաև Ադրբեջանի դեսպանուհին։ Համեգրից հետո նա հայտարարել է․ «Նման ձայնն ավելի շուտ կարող է միաբանել մեր ազգերին, քան ամենահմուտ դիպլոմատները»։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ինձ համար հաղթանակ էր՝ տեսնել դեսպանուհուն ծափահարելիս, բայց կրկնակի հաղթանակ եմ զգացել, երբ իմ «Կռունկը» տեսահոլովակը դիտելուց հետո թուրք մելոմանները մեկնաբանությունների դաշտում գրել էին՝ «ներեք մեզ»։
-Արժանացել եք պատվավոր մրցանակների, համարվոմ եք աշխարհի 57 ամենահայտնի հայերից մեկը, ձեզ ճանաչում են որպես Ոսկե ձայն: Ի՞նչ եք կարծում, հատկապես ինչո՞վ է գրավում Ձեր արվեստը հանդիասատեսին:
-Կպատասխանեմ իմ շատ սիրելի և թանգակին Տաթևիկ Սազանդարյանի խոսքերով․ «Ռուբո ջան, գեղեցիկ ձայնը Աստված է քեզ շնորհել, իսկ դու պետք է զարգացնես մեկնաբանության ազդեցութունը»։ Այս ոսկե խորհուրդը մշտապես ինձ ուղեկցում է։ Եվ կարծում եմ՝ հանդիսատեսին գրավում է իմ կատարումը։
-Ի՞նչ ելք եք կանխորոշում օրհասական պայքարից։
-Մենք մի ամբողջ 18-20 տարեկան սերունդ կորցնելուց հետո նահանջելու տեղ այլևս չունենք։ Պետք է Արցախի անկախությունը միջազգային մակարդակով ճանաչվի և շուտափույթ ընդգրկվի Հայաստանի կազմի մեջ։ Լավագույն տարբերակը կլիներ մեր համար այն, որ Ադրբեջանում հեղաշրջում սկսվեր։