Կամավորականների առաջին ջոկատները կմեկնեն առաջնագիծ. Արմավիրի մարզպետ

23-10-2020 18:07:04   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն



 
Առաջնորդվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախօր
եին արված կոչով` այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք N զորամաս` մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ անցնելու, ապա հայրենիքի պաշտպանության առաջնագիծ մեկնելու: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: 
 
«Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»,- գրել է մարզպետը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 175 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար