Հակառակորդը գրոհ է ձեռնարկել առաջնագծի ուղղությամբ, «Սմերչով» հրթիռակոծել Զարդարաշեն գյուղը


Հակառակորդը գրոհ է ձեռնարկել առաջնագծի ուղղությամբ, «Սմերչով» հրթիռակոծել Զարդարաշեն գյուղը

  • 26-10-2020 14:12:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
 
«Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
 
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական