Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. վարչապետ


Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. վարչապետ

  • 26-10-2020 20:03:20   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ողջ ընթացքում մենք եղել ենք առավելագույն ճկուն և այդ ճկունության ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդպես է եղել դեռ մինչև պատերազմը:
 
«Այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել  տեսական կամ գործնական մակարդակի՝ ճկունությունն ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար։ Եթե մենք որևէ բանի համաձայնվել ենք՝ դա արդեն ընդունելի չի եղել  Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը նաև հարցրեց՝ արդյոք հայ ժողվուրդը պատրաստ է փոխզիջումների։ «Ես կարծում եմ՝ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ  կապիտուլյացիայի։ Ինչքան էլ անհնար է  թվում մեր սահմանփակ ռեսուրսների տրամաբանության մեջ հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու: Հաշվի առնեով նաև մեզանից ակնկալվող միջազգային ճկունությունը, պետք է պետք է ուժ ունենանք գործել մեր շահերի կարմիր գծերին մոտ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևանբար  պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջն այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիայն՝ այլ փոխզիջումը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրության համար Հայաստանը պետք է լինի կառուցողական, միաժամանակ պաշտպանի իր շահերն ու Ադրբեջանին կարողանա հակել փոխզիջման ընդունելիության:
Նոյյան տապան  -   Քաղաքական