Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

27-10-2020 12:00:48   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
 


 
Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակված նոր նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք,
մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ 
 
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար։ Գերմանիայի հայոց թեմը առաքել է ևս ութսուն հազար եվրո գումար։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով երեսունհինգ հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար։ 
 
Նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է վաթսունութ հազար ութ հարյուր հիսուն ԱՄՆ դոլար գումար։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 104 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար