Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում


Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում

  • 27-10-2020 13:45:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ  060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն