Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց


Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց

  • 27-10-2020 15:11:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանում ներդրվում է միասնական երթուղային ցանց. ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ պետական  գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:
 
Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսպիսով առաջարկվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկից հանել «Հայավտոկայան» ՓԲԸ-ն: Ըստ փոխնախարարի՝ հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում  բոլոր համայնքները  կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ։ Նշեց նաև, որ կներդրվեն միասնական տոմսավաճառման համակարգ և ինտերակտիվ քարտեզ։
 
Օրինագիծն ընդունվեց 73 կողմ ձայնով: 
Նոյյան տապան  -   Հասարակություն