Թուրք զինվորականները մեզ սովորեցրել են լեռներում մարտ վարել. ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննությունը (տեսանյութ)

27-10-2020 15:21:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիները, ի տարբերություն Ադրբեջանի վարած քաղաքականության՝ պահվում են մարդասիրական բոլոր նորմերի պահպանմամբ, Ժնեւյան կոնվենցիայի մարդասիրական նորմերին համապատասխան:
 
ՔԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
 
Այնուհետեւ նա լրագրողներին ներկայացրեց ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիեւի հարցաքննության տեսագրությունից մեկ հատված։
 
Տեսանյութում ռազմագերին պատմում է, որ իրեն օրը 3 անգամ կերակուր ու ջուր են տալիս, առողջական վճակը լավ է. «Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան, ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս փոխվում»,- ասել է նա:
 
Ռազմագերին հարցաքննվելիս պատմել է, որ  2020 թվականի
սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք: Նա նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո Թուրքիայի զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում եւ իրենց սովորեցրել լեռներում մարտ վարել։ «Մեզ ասել են՝ պատրաստվեք պատերազմի քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու՝ պետք է հարձակվենք մեր միակ թշնամու հայկական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել»,- պատմել է ռազմագերին: Նրանց հայտնել են, որ պատերազմի ժամանակ իրենց օգնելու են նաեւ Պակիստանից ժամանած ուժերը։
 
«2020 թվականի սեպտեմբերի 20-ին մեր գումարտակով դուրս ենք եկել զորամասից եւ Կամազ, Ուրալ մակնիշի մեքենաներով շարժվել դեպի Գյուլիստանի ուղղությամբ: Մեր անմիջական հրամանատարը մեզ ասել է, որ հայկական դիրքերը դատարակ են, 5-7 զինծառայող կլինեն, հրաման է տրվել նրանց ոչնչացնել, գրավել եւ տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- նշել է ադրբեջանցի ենթասպան:
 
Հարցաքննության ընթացքում նա հաստատել է, որ Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռայի համակարգեր, անօդաչու թռչող
սարքեր: «ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, թե կոնկրետ ով է կառավարել չենք տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել: Քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղակայավել են հրթիռահերատանային միջոցներ, որոնք կիրառել են ռազմական գործողությունների ընթացքում: Այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շաունակել են ապրել, բնակվել»,- ասել է Էմին Բախշալիեւը:
 
Մանրամասները՝  ՀԺ-ի տեսանյութում
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farmtimes%2Fvideos%2F387145679132019%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար