ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների, ինչպես նաև ԱԽ հաջորդ նիստերը ժամանակավորապես կլինեն հեռավար


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների, ինչպես նաև ԱԽ հաջորդ նիստերը ժամանակավորապես կլինեն հեռավար

  • 27-10-2020 15:31:00   |   |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի հաջորդ նիստերը ժամանակավորապես վերադառնում են հեռավար ձևաչափի: Այս որոշումը կայացվել է ՄԱԿ-ի առաքելություններից մեկի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի պատճառով:
 
«Մշտական առաքելություններից մեկում վարակի 5 դեպքերի մասին տեղեկատվություն ստանալուց հետո, մենք ՄԱԿ-ի բժշկական ծառայությունից առաջարկություն ստացանք հետաձգել բոլոր անձնական հանդիպումները ՄԱԿ-ի կենտրոնակայանում հոկտեմբերի 27-ին` հիվանդների հետ հնարավոր շփումների ուսումնասիրություն անցկացնելու համար», - ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ, փոխանցում է TACC-ը:
 
Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը այս տարվա մարտից անցել էր հեռավար աշխատանքային ռեժիմի, դեմ առ դեմ հանդիպումները աստիճանաբար վերսկսվել են միայն հուլիսին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play