Հայրավանք համայնքի օգնությունը ճակատին

28-10-2020 15:17:43   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 28
-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի բնակիչ, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ նկատելի օժանդակություն է տրամադրվել առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների, ինչպես նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների կարգավորման համար:
 
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Հայրավանք համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանը՝ Արթուր Մարտիրոսյանի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 500 հազար ռուբլի, որից 700 հազար ռուբլին հատկացվել է Վոլգոգրադի հայկական եկեղեցու կողմից: 5-ական միլիոն դրամ հատկացվել է Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին՝ առաջնագծի համար առաջին անհրաժեշտության խնդիրների լուծման նպատակով: Դեղորայքի եւ բուժման կազմակերպման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 1 միլիոն 200 հազար ռուբլի: «Նիսան» մակնիշի 1 ամենագնաց (600 հազար ռուբլի արժեքով) գնվել եւ տրամադրվել է Արցախի Շահումյանի շրջանի, ՈւԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա (450 հազար ռուբլի արժեքով) Մարտակերտի շրջանի կարիքների համար: 1 միլիոն 860 հազար ռուբլու չափով գնվել եւ առաջնագիծ է ուղարկվել զինվորական հագուստ, գլխարկ, գուլպա, ձեռնոց: Արցախից տարհանված տարբեր տարիքի քաղաքացիներին տրվել  է 20 պարկ հագուստ: ՀՀ ՊՆ-ին տրամադրվել է 38 կլիոմետր երկարությամբ
կաբել՝ (400 հազար ռուբլի արժեքով): 1,5 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերվել վիրավոր զինծառայողների ընտանիքներին:  Հայրավանքի բնակչության կողմից հանգանակվել եւ առաջնագծի կարիքներ համար ձեռք է բերվել 450 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին ահնրաժեշտության այլ ապրանքներ:
 
Ճակատին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 146 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար