Կարմիրգյուղում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ


Կարմիրգյուղում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

  • 28-10-2020 15:24:44   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում  մեկնարկել են Սերգո Ավետիսյան եւ Հովհաննես Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
 
 Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ  Սերգո Ավետիսյան փողոցում ասֆալտապատվում է 2 715, Հովհաննես Շիրազ փողոցում՝  3 650 քմ ճանապարհահատվածներ: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչ ասֆալտապատումը  ՖԱՎՈՐԻՏ –Մ ՍՊԸ  շինարարական կազմակերպությունը նշված փողոցներում իրականացրել է ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ, այնուհետև  աշխատանքները շարունակել է  «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ  կապալառու կազմակերպությունը:
 
Նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել է խճային հիմք, տեղադրվել են բազալտե եզրաքարեր, ապա իրականացվել է ասֆալտապատում:  Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 16-ը, սակայն, շինարարական կազմակերպության պատասխանատուի հավաստմամբ, արդեն  ամբողջությամբ ավարտին է հասցվել Սերգո Ավետիսյան փողոցի ասֆալտապատումը, իսկ Հովհաննես Շիրազի փողոցում աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն