Սիրիայից վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան` չնայած գայթակղությունը մեծ է. SOHR

28-10-2020 19:41:03   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն`  Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:
 


«Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ գայթակղությունը մեծ է այնտեղ գնալու: Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կենտրոնը շարունակում է հետեւել  թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ժամանել է ևս 300 վարձկանների նոր խումբ:
 
Թուրքիան դժվարություններ ունի  Լեռանին Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով.  գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, քանի որ նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների, ինչպես նաև այն գործոնով, որ գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են»,- նշում է Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:
 
Կենտրոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկաններ, որոնցից 320-ը վերադարձել են, հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ իրենց աշխատավարձից: 
 
 
խումբ:   Թուրքիան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար