Վարդենիկ համայնքի բարերարները հերթական անգամ աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին

29-10-2020 15:12:57   | Հայաստան  |  Հասարակություն



Վարդենիկ համայնքի բնակիչները եւ արտերկրում բնակվող վարդենիկցիները շարունակում են իրենց աջակցությունը Արցախին եւ առաջնագծին:
 
 Վարդենիկի համայնքապետարանից  տեղեկացնում են, որ  հերթական անգամ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ  Հովեյանը Տյումենի հայ համայնքի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 16 միլիոն
ռուսական ռուբլի, որից 1,5 միլիոն ռուբլին՝ իր անձնական միջոցներից: Աբրահամ Հովեյանը նաեւ «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին»  նվիրաբերել է 10 միլիոն դրամ:
 
Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կուստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Բադալյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝ 50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք եւ սնունդ:
 
Վարդենիկցի Արմեն  Ավետիսյանը ՀՀ ՊՆ-ին է տրամադրել 1,2 միլիոն դրամի վառելանյութ: Պերմ քաղաքից վարդենիկցի Կարեն  Նաջարյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» է նվիրաբերել 200 հազար ռուբլի:
 
Համլետ, Վլադիկ, Արայիկ Բադոյանները նվիրել են 100 հազար ռուբլի:
 
Տյումեն քաղաքից վարդենիկցի բարերար Ռուդիկ Ատոմի Մանուկյանը «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին» է նվիրաբերել 500 000 ռուբլի, իսկ առաջնագծին՝ սնունդ եւ դեղորայք:
 
Վարդենիկի համայնքապետարանի կողմից նվիրաբերվել է 1 միլիոն դրամ, «Արթուր Դավթյան» ԱՁ-ի կողմից՝ 65 հազար դրամ:
 
Վարդենիկցի Տիգրան, Հրաչիկ եւ Հրայր Կարապետյանների եւ Գեւորգ Վարդանյանի կողմից տրամադրվել է զինվորական հագուստ, տաք ծածկոց, ծխախոտ, գուլպաներ, այլ պարագաներ:
 
Համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ՝ ինչպես Վարդենիկում, այնպես էլ արտերկրում ապրող վարդենիկցիները շարունակում են օժանդակությունը հայոց բանակին եւ առաջնագծին։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 105 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար