Շուրջօրյա պայքար Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ

29-10-2020 18:28:25   | Հայաստան  |  Հասարակություն





Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։
 
Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14
նման դեպք։
 
Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։
 
«Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու արատավոր երևույթի դեմ, ինչը դատապարտելի է նաև քրեաիրավական առումով»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 178 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար