Հոկտեմբերի 29-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 40 դեպք


Հոկտեմբերի 29-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 40 դեպք

  • 30-10-2020 13:44:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության` 11, ծեծի՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու ազատությունից ապօրինի զրկելու ՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play