ՊԲ 7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին

30-10-2020 18:36:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ 7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ սեպտեմբերի 29-ին մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին: Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում դիրքապահ զինվորը պատմում է, որ ամենածանր հարձակումը եղել է սեպտեմբերի 29-ին, թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չի սահմանափակվել:
 


«Սեպտեմբերի 29-ին ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն խումբը բարձանում է մեր դիրքի ուղղությամբ և ցանկանում է մտնել մեր դիրք: Մոտ երկու-երեք ժամ տևած մարտից հետո հակառակորդը
փախուստի է դիմել, թողնելով իր զենքը ու զինամթերքը»,- ասել է դիրքապահ զինվորը:
 
Նրա խոսքով` ոչ բոլորն են հասցրել փախչել, միջդիրքային տարածքում մնացել են թշնամու մարմիններ: Դիվերսանտներից 7-ը խրամատում են վնասազերծվել և հողով ծածկվել հարձակումից մոտ մեկ ամիս անց:
 
«Դիվերսիոն խմբում եղել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև տարբեր ազգերի մարդիկ, նրանց մոտ տարբեր երկրների զինգրքույկներ էին»,- նշել է զինվորը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 595 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար