Զոհվածների թվում են նաեւ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ու Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը


Զոհվածների թվում են նաեւ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ու Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը

  • 02-11-2020 17:30:52   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր պաշտպանության բանակը հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողի անուն, որոնց մեջ են նաեւ օրեր առաջ Արցախի հերոսի կոչմանն արժանացած գնդապետ Սերգեյ Շաքարյանը եւ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը: Արթուր Սարգսյանը զոհվել է մեկ շաբաթ առաջ, բայց այս մասին պաշտոապես հաստատվեց այսօր, երբ ՊԲ-ն հրապարակեց զոհվածների անունները:
 
Արթուր Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 4-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play