Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները «Հայաստան» հիմնադրամին են փոխանցել ավելի քան 45 միլիոն դրամ


Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները «Հայաստան» հիմնադրամին են փոխանցել ավելի քան 45 միլիոն դրամ

  • 02-11-2020 18:40:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները իրենց հայրենասիրական պարտքն են կատարում՝ առաջնագծին ցուցաբերելով տարատեսակ աջակցություն:
 
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի 116 հանրակրթական դպրոցները, միանալով «Մենք ենք, մեր սահմանները». համախմբվենք հանուն հայրենիքի նախաձեռնությանը, հավաքագրել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել մոտ 45 միլիոն 342 հազար 270 դրամ, որից 22 միլիոն 732 հազար 680 դրամը մանկավարժները փոխանցել են իրենց սոցիալական փաթեթի գումարից:
 
Այս ձեռնարկին մասնակցել են մանկավարժական կոլեկտիվները, աշակերտական և ծնողական խորհուրդները:
 
Շնորհակալ եմ մարզի հանրակրթական դպրոցների ուսուցչական ու աշակերտական կոլեկտիվներին՝ բանակին օգնելու ծրագրում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play