Ադրբեջանցիները հայկական կողմի գերիների սոցցանցերի էջերից տարածում են ատելություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր. ՀՀ ՄԻՊ


Ադրբեջանցիները հայկական կողմի գերիների սոցցանցերի էջերից տարածում են ատելություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր. ՀՀ ՄԻՊ

  • 03-11-2020 13:15:37   | Հայաստան  |  Իրավունք

 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:
 
Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։
 
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:
 
«Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:
 
Հրապարակում ենք ևս մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի գրառման մեջ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play