«Հաճելին օգտակարի հետ»՝ հանուն զինվորների․ հարցն ու դրա պատասխանը՝ «Հայաստան» հիմնադրամին հաղորդագրություն ուղարկելով


«Հաճելին օգտակարի հետ»՝ հանուն զինվորների․ հարցն ու դրա պատասխանը՝ «Հայաստան» հիմնադրամին հաղորդագրություն ուղարկելով

  • 03-11-2020 15:15:31   | Հայաստան  |  Հասարակություն

«Հաճելին օգտակարի հետ»․ շատերիս ծանոթ այս արտահայտությունը պարզվում է՝ նաեւ ֆեյսբուքյան տիրույթում է շատ հայտնի ու այսօր ծառայում է հաճելի ու օգտակար գործի։
 
Բավականին երկար ժամանակ գործող «Հաճելին օգտակարի հետ» անվանումով ֆեյսբուքյան էջը մինչեւ պատերազմը տարբեր ինֆորմատիվ լուրեր ու պատմական տեղեկություններ էր տարածում։ Պատերազմական օրերին էլ, ինչպես հայկական բոլոր լրատվամիջոցներն ու առանձին խմբերը, այս էջը եւս ակտիվորեն լուսաբանում է մեր երկրում կատարվողը։
 
Իսկ երեկվանից այս էջը միացել է «Մենք ենք, մեր սահմանները» համազգային նախաձեռնությանը․ մոտիվացնում է միաժամանակ համակարգելով խմբակիցների կատարած փոխանցումները «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Խմբի անդամները Հայաստանի, Արցախի եւ ամբողջ աշխարհի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը հաղորդագրությամբ ուղարկում են հիմնադրամի համարին (ամեն հարց ուղարկելով՝ կատարում 1000 դրամի փոխանցում), ապա սքրինշոթով հարցը տեղադրում խմբում։ Հարցի պատասխանը եւս ցանկացողները ուղարկում են հաղորդագրության ձեւով եւ կրկին տեղադրում այդ պատասխանի սքրինշոթը։
 
Չելենջի մասնակիցները դեռ ընդամենը 6 հարց են տեղադրել, որոնց մեծ մասը Արցախի մասին է։
 
Առաջին հարցը օգտատերերից Քրիստինե Թովմասյանն է տեղադրել․ «Ինչո՞ւ է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կոչվում նաեւ Ղազանչեցոց»։ Մի քանի ժամ հետո «Հաճելին օգտակարի հետ» խմբի ադմինը տեղադրել է Շուշիի եկեղեցու մասին հարցի պատասխանը, քանի որ հանգանակության առաջին «պատասխանող» մասնակիցը ինքն է եղել։ «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կոչվում է նաեւ Ղազնչեցոց, քանի որ այն կառուցել են Պարսկաստանի Ղազնաչի գյուղից Շուշի գաղթած հայերը»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play