Հավաստիացնում եմ՝ բոլորի նկատմամբ կիրառվելու են աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ. ԱՀ նախագահ


Հավաստիացնում եմ՝ բոլորի նկատմամբ կիրառվելու են աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ. ԱՀ նախագահ

  • 03-11-2020 16:08:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է իրեն ուղղված բաց նամակին, որով առաջարկվել էր պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի զինապարտ պաշտոնյաներին ազատել աշխատանքից:
 
«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:
 
Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,-ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
 
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՀ նախագահին բաց նամակով դիմել էր Արցախի բնակիչ Զառինե Սարաջյանը՝ առաջարկվելով պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր զինապարտ պաշտոնյաներին ազատել աշխատանքից, և ԱՀ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Հարությունյանը կարձագանքի քաղաքացու նամակին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play