Քննչական կոմիտեում Արցախից ապօրինի զենք բերելու վերաբերյալ 9 գործ կա հարուցված. ՔԿ նախագահի տեղակալ


Քննչական կոմիտեում Արցախից ապօրինի զենք բերելու վերաբերյալ 9 գործ կա հարուցված. ՔԿ նախագահի տեղակալ

  • 04-11-2020 16:30:03   | Հայաստան  |  Իրավունք

Երեկվա դրությամբ Արցախից ապօրինի զենք բերելու վերաբերյալ 9 քրեական գործ կար։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը։  
 
«Սյունիքի վարույթում գործ կա։ Որպես կանոն խնդիրը պահեստազորայինների հետ է»,-նշեց Արթուր Մելիքյանը։
 
Նրա խոսքով՝ ապօրինի զենք տեղափոխելու համար որևէ լուրջ պատճառաբանություն չի տրվում։ «Ինքներդ եք հասկանում՝ քաղաքացիական կյանքում ինչի համար է պետք նռնակը կամ ինքնաձիգը»։
 
Հարցին՝ ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, Մելիքյանը նշեց, որ ռազմամթերքներ էլ կան, հրազենային միջոցներ էլ կան։
 
ՔԿ փոխնախագահն ասաց, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրյալներ կան, սակայն կալանավորված են, թե՝ ոչ, չասաց:
 
Մելիքյանի խոսքով՝ Ռազմական ոստիկանությունը և ոստիկանությունը տարբեր տեղերում ունի պարեկային խմբեր, ինչպես նաև անշարժ պահակակետեր, որոնց միջոցով փորձելու են կանխել նման հանցագործությունները։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play