Արցախում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային կառույցների արձագանքը համաչափ չէ, գերակայում են քաղաքական պատճառները. Թաթոյան


Արցախում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային կառույցների արձագանքը համաչափ չէ, գերակայում են քաղաքական պատճառները. Թաթոյան

  • 04-11-2020 17:10:16   | Հայաստան  |  Իրավունք

 
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակտիվ աշխատում է միջազգային կառույցների հետ, մի քանի արձագանքներ արդեն կան: Այդ մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
 
Նա, մասնավորապես, նշեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարն արդեն երեք անգամ արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ագրեսիան անվանելով ռազմական հանցագործություն: 
 
Թաթոյանն ասաց, որ արձագանքներ են եղել են նաև Եվրախորհրդի հանձնակատարի կողմից, ՄԻԵԴ-ում արդեն կան վարույթներ Ադրբեջանի գործողությունների դեմ: 
 
«Սակայն ակնհայտ է, որ միջազգային կառույցների արձագանքը համաչափ չէ: Պետք է ընդգծել իրողությունը՝ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ: ՄԱԿ-ը, ԵԽ-ն ստեղծվել են մարդու իրավունքները պաշտպանելու համար: Ո՞վ է հռչակել սկզբունքները, որ որևէ իրավունք չպետք է անտեսվի, որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում՝ ՄԱԿ-ը»,- ընդգծեց Թաթոյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play