Սյունիքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել


Սյունիքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել

  • 04-11-2020 18:10:28   | Սյունիքի մարզ  |  Իրավունք



Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝  Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Հերթականն արձանագրվեց նոյեմբերի 2-ին։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ Սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։`
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play