Հակառակորդի ձեռնարկած բազմակի գրոհները կասեցվել են. թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ


Հակառակորդի ձեռնարկած բազմակի գրոհները կասեցվել են. թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ

  • 05-11-2020 10:00:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
 
Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավարևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի ձեռնարկած բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:
 
Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:
 
Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:
 
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play