Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և մառախուղ. օդի ջերմաստիճանը աստճանաբար կնվազի


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և մառախուղ. օդի ջերմաստիճանը աստճանաբար կնվազի

  • 05-11-2020 16:45:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 5-ին երեկոյան ժամերին, նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։
 
«Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով»,- նշում են կենտրոնից:
 
Արցախում նոյեմբերի 5-ի երեկոյան, 6-ին և 7-ին սպասվում է անձրև:
 
«Արցախի հովիտներում այսօր ջերմաստիճանը +17…+20°C է, գիշերը կլինի +8…+11°C, նախալեռներում էլ +13…+17°C է, գիշերը սպասվում է +2…+6°C»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play