Ուրուգվայի Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը


Ուրուգվայի Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

  • 06-11-2020 12:25:30   | Ուրուգվայ  |  Հասարակություն

 
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ ձայնով, ճանաչել է Արցախի անկախությունը: Օրենսդիր մարմնի նախագահ Էրմես Պաստորինին իր ելույթում հիշատակել է նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Ըստ նրա՝ նկատի ունենալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, պետք է ճանաչել Արցախի անկախությունը:
 
Նշենք, որ սա Արցախի անկախության առնչությամբ Ուրուգվայում ուղիղ ժողովրդավարական քվեով ձևավորված մարմնի կողմից առաջին պաշտոնական որոշումն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play