Շուշիում ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են. ԱՀ ԱԻՊԾ


Շուշիում ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են. ԱՀ ԱԻՊԾ

  • 06-11-2020 18:29:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Նշվում է, որ օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։
 
«Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
 
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play