Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը. Սենոր Հասրաթյան


Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը. Սենոր Հասրաթյան

  • 07-11-2020 11:55:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.
 
Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ արածով: Զգացմունքի առաջ գլուխ եմ խոնարհում, սակայն առավել քան հզոր է այն ճշմարտությունը, որն ազդարարում է մարդու կատարածի մասին… Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել «բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ…
 
Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված:
 
Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը:
 
Պատերազմը ասպետների գործ է, որոնցից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, կամավորական, թե մտավորական, կին, անչափահաս, թե ծեր, գիտեն իրենց անելիքը և այն կատարում են ազնվորեն ու հնարավորության սահմանում առավելագույնս անթերի…
 
Հենց այդպես սիրելով Հայրենիքը և հանուն նրա գործելով Էլ կերտվում է ՀԱՂԹԱՆԱԿԸ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play