2009թ.-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն<br /> ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 3,7%-ով նվազել է<br />


2009թ.-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 3,7%-ով նվազել է

  • 20-03-2009 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 3,7%-ով եւ կազմել 282 մլրդ 159,7 մլն դրամ (մոտ 923,7 մլն ԱՄՆ դոլար` հաշվարկված հունվար-փետրվարի 1 դոլարի դիմաց 305,48 դրամ փոխարժեքով): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 100,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս տարվա հունվար-փետրվարին հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 9,7%-ով եւ կազմել 83 մլրդ 796,6 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 0,1%-ով եւ կազմել 24 մլրդ 206,5 մլն դրամ, շինարարության ծավալը նվազել է 1,5%-ով եւ կազմել 22 մլրդ 144,1 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է 5%-ով եւ կազմել 125 մլրդ 804,9 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը` 2%-ով եւ կազմել 101 մլրդ 274,7 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել է 26,2%-ով եւ կազմել 506,5 մլն մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 44,8%-ով եւ կազմել 79 մլն դոլար, իսկ ներմուծումն նվազել է 21,2%-ով եւ կազմել 427,5 մլն դոլար: 2009թ.-ի հունվար-փետրվարին սպառողական գները 2008թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 2,5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 9,6%-ով: Այս տարվա փետրվարի վերջին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը աճել է 4,6%-ով եւ կազմել 75,7 հազար մարդ: Այս տարվա առաջին երկու ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 94 685 դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,8%-ով), այդ թվում` պետական հատվածում` 80 092 դրամ (աճել է 18,6%-ով), ոչ պետական հատվածում` 116 204 դրամ (աճել է 7,1%-ով): Այս տարվա հունվար-փետրվարին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 305,48 դրամ (2008թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 305,98 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն