Մենք Շուշիում կրկին հաղթանակ կտոնենք, իսկ վարչապետի հրաժարականը պահանջողներով պետք է զբաղվեն հատուկ մարմինները. Սահակյան


Մենք Շուշիում կրկին հաղթանակ կտոնենք, իսկ վարչապետի հրաժարականը պահանջողներով պետք է զբաղվեն հատուկ մարմինները. Սահակյան

  • 10-11-2020 14:45:16   | Հայաստան  |  Հասարակություն

Պատերազմական իրավիճակում երկրի ղեկավարության դեմ հանդես եկող, նրանց հրաժարականը պահանջող անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն: Այս կարծիքին է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:
 
«Ես գիտեմ, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, ես գիտեմ, ճակատի մնացած մասում մենք զգալի առաջխաղացում ունենք, ես համոզված եմ, որ Շուշիում վաղը կամ մյուս օրը մենք հաղթանակ կտոնենք, հերթական հաղթանակը: Եվ էս պարագայում բացարձակ անտեղի եմ գտնում պատերազմական իրավիճակում անել այդպիսի հայտարարություններ, որոնք չեն բխում մեր երկու պետությունների շահերից»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Սուրեն Սահակյանը:
 
Հիշեցնելով, որ այդպիսի հայտարարություն անողները օրենք են խախտում՝ Սահակյանը շեշտեց՝ նրանք պետք է արժանանան համապատասխան իրավական գնահատականի:
 
«Ես չգիտեմ՝ հեղաշրջան փորձ է սա, թե ինչ, դա պետք է որոշեն հատուկ մարմինները: Նրանք պետք է դրանով զբաղվեն եւ պետք է զբաղվեն, ոչ թե իմիտացիա անեն, թե զբաղվում են»,- եզրափակեց Սահակյանը:
 
Նշենք, որ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ը կետում սահմանվում է՝ ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play