Կրթամշակութային աջակցություն արցախցի դպրոցականներին․ ԿԳՄՍ-ն հրապարակել է կազմակերպությունների ցանկը


Կրթամշակութային աջակցություն արցախցի դպրոցականներին․ ԿԳՄՍ-ն հրապարակել է կազմակերպությունների ցանկը

  • 10-11-2020 16:05:52   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։
 
Նախարարությունը հրապարակել է այդ ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ
Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում (համակարգչային տեխնոլոգիաներ՝ ապահովված կրթական ռեսուրսներով, ինչպես նաև գրենական պիտույքներ), հոգեբանական աջակցություն, դասարանային և արտադասարանական կրթության կազմակերպում։
Հեռ.՝ +374 060 505 515 Էլ. հասցե՝ info@teachforarmenia.org
 
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն
Նկարչություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, քանդակ, պար:
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 13, Հեռ.՝ 060 833 383
 
Դավթաշենի թիվ 40 գրադարան
Խմբակներ և միջոցառումներ՝ պար, երաժշտություն, նկարչություն, խեցեգործություն, արտ-թերապիա։
Հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Արվեստի դպրոցի Բ մասնաշենք, Հեռ.՝ +374 99 116 699
 
«ԺԵՍՏ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոն
Հոգեբանական աջակցություն նախադպրոցականներին, կրտսեր դպրոցականներին և դեռահասներին, հիմնականում՝ արտթերապևտիկ մեթոդներով: Դրական ծնողավարության հմտություններ՝ ծնողների, ինչպես նաև հետտրավմատիկ հոգեբանական աշխատանք ընտանիքների հետ:
Հասցե՝ ք. Երևան, Նորք Մարաշ 7-րդ փողոց, 146 տ, Հեռ.՝ 091 (098) 821 491
 
Հայկական հոգեբուժական ասոցիացիա
ՀՀ ՊՆ համագործակցությամբ վիրավորների հոգեբանական և հոգեբուժական օգնություն համակարգում, աշխատանք տարհանված բնակչության հետ ստորև կազմակերպությունների հետ համատեղ.
 
Հասցե՝ Երևան, Նալբանդյան 47-16, Հեռ.՝ 010 544 077
 
«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն
Հասցե՝ Նալբանդյան 47-16, հեռավար և հեռախոսային աջակցություն: Հեռ.՝ 060 834 777
 
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
Հոգեբուժական և հոգեբանական խորհրդատվություն:
Հասցե՝ Նալբանդյան 47-16, Հեռ.՝ 099 544 477
 
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Էսպաս կենտրոն, «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոն
3-18 տարեկան երեխաների համար զարգացնող, ժամանցային, կրթական, մշակութային միջոցառումներ:
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29, Էսպաս կենտրոն
ք. Գյումրի, «ԿԱԶԱ» կենտրոն, Շահումյան 69
ք. Երևան, Թումանյան 24, բն. 5, Հեռ.՝ 077 541 844
 
«Գիտակ մանուկ» մանկական կենտրոն Զարգացնող ծրագրեր (Ծրագրում՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզուներ, երգեցողություն, կերպարվեստ)։ Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար (3,8-5,8 տարեկան)։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին՝ 2,5 ժամ տևողությամբ։
Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 9, Հեռ.՝ 094 975 500, 010 399 412
 
«Տրիո լենգվիջ սենթր»
Լեզվի դասընթացներ: Այցելություն երեխաների կացարաններ: Անհրաժեշտ օգնության հավաքագրում: Զինվորների համար տաք իրերի պատրաստում (գուլպաներ, գլխարկներ, ձեռնոցներ, սվիտերներ):
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 50, Հեռ.՝ 077 354 647
 
«Լեմոն թրի քիդս քորնր»
Խնամքի, ժամանցի և զարգացման կենտրոն:
Հասցե՝ ք. Երևան, Ռաֆայել Լեմկինի 14, Հեռ.՝ 096 560 004
 
«Պինգվինաշեն» զարգացման և դասապատրաստման կենտրոն
Դասապատրաստում, առարկայական ուսուցում:
Հասցե՝ ք. Երևան, Սարմենի 49, Հեռ.՝ 091 335 050
 
«Ինդիգամի» երեխաների զարգացման և խնամքի կենտրոն
2-12 տարեկան երեխաների զարգացման կենտրոն, նախակրթարան, դասապատրաստում:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փող., 28/3 շենք, Հեռ.՝ +374 99 701 069, 091 342 134, 043 701 069
 
Տոտիկ սոցիալ-մշակութային զարգացման ՀԿ
•Հելունագործության այբուբեն, տարբեր իրերի գործվածք,
•Ամիգուրումի /հելունով գործած խաղալիքներ/,
•Ձեռագործությունների աշխատարաններ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով:
Դասընթացներն իրականացվում են zoom-ով, մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել և ունենալ համապատասխան նյութերը: Հեռ՝ 096 658 564, 077 386 451, https://www.facebook.com/totiksocialentrepreneurship
 
«Ավետիս» շրջիկ տիկնիկային թատրոն
Բարեգործական տիկնիկային միջոցառումներ, ուրախ ժամանց:
•Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում,
•Մուլտհերոս,
•Մրցութային խաղեր,
•Մրցանակներ
Հեռ.՝ 055 969 295
 
«Ապագան հիմա է» ՀԿ
Խմբակներ և միջոցառումներ՝ պար, երաժշտություն, նկարչություն, խեցեգործություն, արտ-թերապիա:
Հասցե՝ Իսահակյան 44, +374 99 116 69
 
«Mind Center»
•Ծրագրավորում,
•Ռոբոտաշինություն,
•Ուսումնական ժամանց լեգոներով,
Տարիքային խումբ՝ 7-14 տարեկան
Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, Հեռ.՝ 077 131 131
 
«Whiz Code Academy»
•Ծրագրավորում,
•Անգլերեն,
•Նկարչություն,
•Ռոբոտաշինություն,
•«Բիզնես և նորարարություն» դասընթացներ
Հեռ.՝ 041 656 537
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play