Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ


Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ

  • 10-11-2020 18:34:46   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանջէկ»-ից դեպի Էրեբունի տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
 
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Կ․, ծնված 1971 թ․) և «Mercedes E» (վարորդ՝ Վահե Հ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 
 
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էլյա Մ․-ին (ծնված 1952 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play