ՀՀ-ում ռազմական դրություն է. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին


ՀՀ-ում ռազմական դրություն է. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին

  • 11-11-2020 12:10:07   | Հայաստան  |  Իրավունք

 ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ՝  հիշեցնելով, որ Հայաստանում ռազմական դրություն է:
 
«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,-ասված է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play