Վարչապետն առաջնային խնդիրը համարում է երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումը


Վարչապետն առաջնային խնդիրը համարում է երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումը

  • 12-11-2020 15:20:33   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հետագա անելիքներին:
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է:
 
«Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետը կոչ է անում չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործելու համար:
 
«Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ եւ ոչ թե բանակի զարգացման գործին»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play