Հայաստանի ԴԱՀԿԱԾ-ի բռնագանձած գումարների ծավալը 2008թ.-ին<br /> նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է<br />


Հայաստանի ԴԱՀԿԱԾ-ի բռնագանձած գումարների ծավալը 2008թ.-ին
նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է

  • 17-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿԱԾ) կողմից ընդհանուր առմամբ բռնագանձվել է 6 միլիարդ 780 միլիոն 663 հազար դրամ (մոտ 1 մլն 822 հազար ԱՄՆ դոլար), ինչը գրեթե կրկնակի ավելին է 2007թ.-ի ցուցանիշից (3,7 միլիարդ դրամ): Ըստ ԴԱՀԿԱԾ-ի հաղորդագրության, 2008թ.-ին նախորդ տարվա համեմատ կրկնակապատկվել է կարճված կամ ավարտված կատարողական վարույթների քանակը. եթե 2007թ.-ին դրանց քանակը կազմել է 38 718, ապա 2008-ին կատարվել է ավելի քան 72 հազար վարույթ: Միաժամանակ, նշվում է, որ ծառայողների քանակի ավելացում տեղի չի ունեցել: Բռնագանձման գումարների աճը հիմնականում տեղի է ունեցել ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումների աճի շնորհիվ: Եթե պետական բյուջեի օգտին 2008թ.-ին բռնագանձումների ծավալը ավելացել է շուրջ 28%-ով եւ կազմել 1,371 միլիարդ դրամ, ապա ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումները ավելացել են ավելի քան կրկնակի եւ կազմել 5,409 միլիարդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն