Նիկոլ Փաշինյանին հեռացնելն ամենևին էլ պատիժ չէ նրա համար, հակառակը՝ փրկություն

ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23-11-2020 16:59:29   | Հայաստան  |  Վերլուծություն
Իմ այս գրամամբ, որը չգիտեմ ինչու ընդունված է համարել նաև ստատուս, ուզում եմ անդրադառնալ մի քանի անհերքելի /աքսիոմատիկ/ ճշմարտությունների, որոնց վրա ուշադրություն չենք դարձնում այն պարզ պատճառով, որ դրանք մենք վաղուց գիտենք, իսկ ինչը գիտենք, մեզ այլևս հետաքրքրիր չէ, կարծես:
 


ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1.
 
Պատերազմներում հաղթում կամ
պարտվում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները՝ իրենց օրենսդիր, գործադիր, դատական մարմիններով: Իսկ ի՞նչ է պետությունը, ինչո՞ւ են ժողովուրդները ստեղծում պետություններ: Պետություն են ստեղծում, որովհետև ցանկանում են նախ՝ պաշտպանել իրենց երկրների սահմանները ներքին և արտաքին թշնամիներից, ապա նաև պաշտպանել երկրի ներսում ապրող հիվանդներին, հաշմանդամներին, ծերերին և երեխաներին: Իսկ եթե այս հարցերը չեն լուծվում, այդ դեպքում պետությունը դառնում է «Հարուստների քաղաքական կազմակերպություն», որը արտաքին թշնամու դեմ մղվող պատերազմներում անխուսափելի պարտության է մատնվում: Դրա դասական օրինակ կարելի է համարել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ոչ վաղ անցյալում, ինչ-որ իմաստով նաև ներկայում:
 
ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2
 
Ինչպես ամեն մի նորմալ, արժանապատիվ մարդ, այնպես և պետություններն ունենում են ներքին և արտաքին թշնամիններ: Մարդու ներքին թշնամին իր մարմնի մեջ եղած ախտերը, վիրուսներն ու պացիլներն են: Արտաքին թշնամի կարող են դառնալ թշնամակերպ ընկերները, անգամ հարազատները, հարևանները կամ դաշնակիցները: Հայաստանն իր պատմության ընթացքում երբեք թշնամու պակասուրդ /դեֆիցիդ/ չի ունեցել, թշնամակերպ բարեկամների նույնպես:
 
ԹԻՎ 3: Այն երկրում, որտեղ կան ներքին թշնամիներ, այդ երկրի բոլոր ամրոցների, բերդերի դարպասների բանալիները արտաքին թշնամու ձեռքերում են հայտնվում: Զորօրինակ՝ նորօրյա Շուշիի, նաև անցյալի Կարսի բերդաքաղաքների, Մխիթար սպարապետի / ոչ միայն/ հետ կապված պատմությունները:
 
ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
 
ԹԻՎ 3: Կարծիքներն են կառավարում աշխարհը:
 
Բայց միթե ճիշտ կլինի աշխարհը կառավարել միայն հիմնվելով մարդկանց կարծիքների վրա: Միանգամայն համաձայն եմ հայտնի փիլիսոփ Պոլ Հոլբախի հետ, ով ասել է.
 
«Սա կարող է պարզամիտներին իսկ համոզել, որ ոչ մի բանի մասին չի կարելի պատկերացում կազմել` հիմք ընդունելով միայն ուրիշի կարծիքը: Չէ՞ որ մարդկանց ձգտումները տարբեր են, և նրանց կարծիքը թելադրվում է համակրանքից կամ հակակրանքից»:
 
ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
 
ԹԻՎ 4: Կասկածներն են կառավարում աշխարհը:
 
Բայց եթե դրվենք կասկածներին աշխարհը կվերածվի մի խենթանոցի, որի միջից դուրս գալ երբեք էլ չի հաջողվի: Զորօրինակ կասկածներ կան, որ «Կորնավիրուս» կոչված այս աղետը գլոբալիստների ձեռքի գործն է, դրա հեղինակներն են Ջո Բայդենը և նրա կողմնակիցները, միայն Թրամփի հաղթանակի դեպքում հնարավոր կլինի դրա առաջն առնել, իսկ Հայաստանի այս չարաղետ վիճակի մեղավորները դավաճան Նիկոլին իշխանության բերած սորոսական ներն են: Սորոսականներ, որոնք 30 տարուց ավել է գործում են Հայաստանում, բոլորն էլ նախորդ իշխանություններին մոտիկ կանգնած մարդիկ են եղել կամ էլ լրատվամիջոցների ղեկավարներ: Կասկածներ, կարծիքներ, որոնք հնարավոր չէ ոչ հաստատել և ոչ էլ հերքել: Մեր երկրում կան ուժեր, որոնք կարծում են՝ որպեսզի իրենք բարգավաճեն, որքան հնարա վոր է այս երկրում շատ դժգոհություններ աճեն: Կամ գործող իշխանություններին միշտ թվացել է, թե այս երկրի բոլոր մեղքերը հին ուժերի վրա պիտի գցվի, իրենք անմեղ գառնուկ ներ են և «քավության նոխազներ»: Կասկածներով և կարծիքներով երկիր կառավարելը չի կարելի ճիշտ համարել: Բոլոր դեպքերում չի կարելի հիմք ընդունել ուրիշի կարծիքները, անգամ եթե այդ ուրիշը քո բարեկամն է, դաշնակիցը կամ համակիրը: Մեր երկրի դաշնակից համարվող երկրի նախագահ Պուտինը կարծիք կամ կասկած է հայտնում, թե Նիկոլ Փաշին յանը քիչ զոհերից խուսափելու համար ավելի վաղ չընդունեց իր երկրի պարտությունը: Բայց ինքը՝ Պուտինը չպատասխանեց մեր այն կասկածին, թե ինչու ինքն ավելի վաղ չկատարեց իր դաշնակցային պարտավորությունը, երկիրը հասցնել տվեց օրհասի և նոր միայն օգնության ձեռք մեկնեց: Գիտեմ հիմա մեր երկրում Պուտինի այս կարծիքով առաջնորդվողների համար դյուրացավ Նիկոլ Փաշինյանին «Դավաճանի» պիտակով խարազանելու գործը: Գուցե՞ դա ձեռնտու էր Պուտինին: Այո, այս կասկածը նույնպես գոյության իրավունք ունի: Հիմա ամեն ինչ ասվում և գրվում է: Ճիշտ է ասում բանաստեղծը. «Երբ խառն է դարը, նույն արճճից են սարքում գնդակն ու տառը»:
 
ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ թիվ 6:
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԴԱՏԱՐԱՆՆ Է:
 
Մեղավորին, դավաճանին, հանցագործին որոշում են ոչ թե արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության հանրահավաքներում, այլ դատարաններում, անգամ հասարակական կարծիքի դատարանում, որին երկրի վարչապետը կոչում է ժողովրդի դատարան: Երկրի նախագահը, որն իրավամբ համարվում էր այս իրավիճակի թիվ 2 պատասխանատուն, իրավունք չունի սահմանադրությանը հակառակ իր վրայից հեռացնելու պատասխանատվությունը և հորդորել արտահերթ ընտրություններ անցկացնել գործող կառավարությանը մեկուսացնելով մեկ ուրիշ, անհասկանալի, ոչ մեկիս ծանոթ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու գործընթաց առաջարկելով ու առանց այդ էլ գերլարված մթնոլորտն ավելի շիկացնելով: Այս իրավիճակում կարծում եմ հասարակական պահանջ կար նախագահից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու նա չօգտագործեց իր կապերը Մեծ Բրիտանիայի արքունիքի հետ և Ղարաբաղի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայանպաստ որոշումը կանխվեց հենց միայն Անգլիայի վեդոյի պատճառով: Չէ որ մենք նրան նախագահի պոստում հանդուրժեցինք Նիկոլ Փաշինյանին հավատալով ապագա նախագահի կասկածելի փաստաթղթերը չտեսնելուց հետո նաև, հենց միայն այն ակնկալիքով, որ նախագահ դարձած Արմեն Սարգսյանը Անգլիայի հետ ունեցած մեր խնդիրները կլուծի իր կապերի և մասնագիտական բարձր որակավորման շնորհիվ:
 
Միայն դատարանը կարող է որոշել մեղավորն ու անմեղը, որտեղ նրանք օժտված են հավասար իրավունքներով և հնարավորություններով: Առանց դատարանի ուժի մեջ մտած որոշման որևէ մեկին դավաճան կամ հանցագործ համարողները հենց իրենք են հանցագործներ՝ գողերին հատուկ «Բռնեցեք գողին» հայտնի ասացվածքը նկատի ունենալով: Եթե Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, չեմ կասկածում, որ նա ունի մեղքի իր բաժինը, նրանից ոչ պակաս մեղավոր են ընդդիմադիր կուսակցությունները, որոնց լուռ համաձայնությամբ կամ շահագրգիռ թողտվությամբ է վերջին երկու տարիների պետբյուջեն հաստատվել, մշակվել կամ չի մշակվել երկրի ռազմավարական հայեցակարգը, ազգային գաղափարախոսությունը: Եթե Նիկոլ Փաշինյանը հանցագործ է և դավաճան, ուրեմն իրենք էլ հանցակիցներ են և նույնպես դավաճան, հատկապես նրանցից այն մեկը, ով առանց ամաչելու դարձել էր երկրի թիվ մեկ հարուստը, երբ երկիրն այսչափ աղքատ էր, և նա ստեղծել էր իր բիզնես կայսրությունը, դեռ ավելին՝ խախտելով օրենքը բիզնես գործունեությանը զուգահեռ պատգամավորական և կուսակցական գործունեությամբ էր զբաղվում/ նրա կուսակիցների մանպուլյացիաներին չենք հավատում, իսկ ահաբեկչությունից էլ չենք ահաբեկվում, քանզի ինչպես Գրիգոր Նարեկացին կասեր՝ «Մի սարսափեցրու սարսափահարին», իսկ կայսրությունների դարաշրջանն էլ արդեն վաղուց անցյալ է դարձել:
 
Այս օրերին կայունություն և միաբանություն է հարկավոր, իսկ երկրի կառավարումից Նիկոլ Փաշինյանի հեռացնելը ամենևին էլ պատիժ չէ նրա համար, հակառակը փրկություն է նրա համար: Մի կոպիտ, ինչի համար ներղություն եմ խնդրում, բայց դիպուկ ժողովրդական ասացվածք. «Շունը սատկացնողն ինքն էլ պիտի քարշ տա, ճամփից դուրս քաշի շան մարմինը»:
 
Եթե Նիկոլին չէ, բայց ում պիտի վստահել այս երկիրը: Գուցե Արթուր Վանեցյանին,, որը ազգային անվտանգության ծառայության պետ աշխատելիս չկարողացավ անգամ իր խոսակցության անվտանգությունը, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին սպանելու մասին իր նախկին տերերի հետ խոսակցության գաղտնիությունը պաշտպանել: Միթե հայերս այդչափ մանկամիտ ու անգետ ենք դարձել:
 
Կամ գուցե ՀՅԴ կուսակցությանը, որի լիդեր Արմեն Ռուստամյանը լսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիմանանքը ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայկական քաղաքական կուսակցություններին մեղադրեց քաղաքական սպեկուլյացիա մեջ, իսկ Պուտինն էլ այդ պահանջը համարեց ինքնասպանություն, դաշնակցության լիդերը որպես պատասխան հնչեցրեց. «Մենք հակառուսական երբեք չենք եղել»: Ստացվում է, որ այս երկրի լինելիության միակ խնդիրը ռուսական կամ հակառուսական լինելն է: Եվ սա է ազգային հորջհորջված կուսակցության լիդերի պատասխանն այս օրերին: Գիտեմ հիմա կասեն, իհարկե սա է, ռուսը չլիներ մենք հիմա չէինք լինի: Այդպես են ասել ոչ միայն այն ժամանակ, երբ Լենինն ու Աթաթուրքն էին որոշում Հայաստանի հարցերը, և հիմա էլ Պուտինն ու Երդողանն են որոշում: Բայց ոչ երբեք մեր լինելիությունը չենք հաստատել՝ մեր ազգային միասնությամբ և համերաշխությամբ:
 
Միայն Նիկոլին պիտի վստահել այս երկիրը, որովհետև միայն նրան հաջողվեց դուրս քաշել երկիրը ճահճից, որի մեջ թաղված էր երկար տարիներ: Իսկ թե ինչու հասանք այս հանգրվանին, կարող ենք բացահայտել միայն դատական կարգով՝ բոլոր կողմերին տալով ինքնպաշտպանության և մեղադրելու իրավունքներ:

Մնացական Հարությունյան

գրող, հրապարակախոս, Լրագրողների միջազգային ընկերակցության անդամ

մարմինը»:   Եթե
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 629 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար