Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. Sputnik Արմենիա


Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. Sputnik Արմենիա

  • 23-11-2020 17:25:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը տարածքային բաժանման արդյունքում մնալու է սահմանից այս կողմ։ Բայց, պարզվում է, գյուղի հողատարածքներն անցնելու են Ադրբեջանին։ Տեղեկությունը գյուղի բնակիչներն իմացել են այն ժամանակ, երբ գյուղ են եկել սահման գծողները։ Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սահմանն անցնում է ուղիղ իր նռան այգու միջով։
 
«Իմ հողակտորը կիսել են, 2 հա–ի չափ գցել են իրենց տարածքի մեջ, այն դեպքում, երբ դա 1950-60-ական թվականներից Բերդաշենի տարածքն է եղել։ Սահմանը ճիշտ չեն անցկացնում»,– ասաց նա։
 
Կամո Աղաջանյանի խոսքով` ներկա պահին էլ ադրբեջանցիներն` իրենց գեներալներով, ռուսական կողմի ներկայացուցչի հետ, գյուղի մոտ են ու քայլ առ քայլ առաջանում են գյուղի վարչական տարածքով։
 
Շարունակությունը՝ այստեղ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը