ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների վերաբերյալ տեսանյութերի տարածումից


ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների վերաբերյալ տեսանյութերի տարածումից

  • 24-11-2020 10:10:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով. «Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:
 
Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:
 
Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն