Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար


Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար

  • 24-11-2020 12:00:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
 
Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:
 
Ծառայությունից հորդորում են խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
 
Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում են զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն