Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կհատկացվի Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը


Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կհատկացվի Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը

  • 24-11-2020 12:10:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի ավագանին այսօր միաձայն որոշում ընդունեց՝ 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամն Արցախի մայրաքաղաքին տրամադրելու մասին: Նախատեսվում է այդ գումարն ուղղել Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնողական կապիտալ աշխատանքներին:
 
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ  այլ հատկացումներ Հայաստանի մայրաքաղաքից Արցախի մայրաքաղաքին նույնպես նախատեսվում են:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն