ՌԴ դեսպանատունը խոստացել է անհետ կորածների հարազատների խնդրանքը հենց այսօր փոխանցել Մոսկվա

24-11-2020 16:04:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զակունցը:
 


 «Հանդիպեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինի հետ: Փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ մենք ունենք զոհված զինվորներ և առաջին խնդրանքը, որ  Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով: Եվ նա կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու
է դեսպանին և այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն և օգնեն մեզ»,- ասաց Զակունցը:
 
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա էին իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
 
Ակցիայի մասնակիցները կազմում էին անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:
 
Նրանք նամակով խնդրել էին աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:
 
Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար