24-11-2020 17:02:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։ Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։
««Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի
նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Արման Բոշյանին և Ալեքսեյ Սանդիկովին»,- ասված է կարգադրության մեջ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում